ՀԱՊԿ արտգործնախարարները հայտարարություն են ընդունել ԼՂ հարցով

Հուլիսի 4-ին Երևանում կայացած ՀԱՊԿ արտգործնախարարների նիստին, որը նախագահել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, հայտարարություն է ընդունվել Լեռնային Ղարաբաղի խնդրի վերաբերյալ:

«Աջակցություն ենք հայտնում Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ համաձայնություններին, որոնք ձեռք են բերվել Վիեննայի մայիսի 16-ի և Սանկտ Պետերբուրգի հունիսի 20-ի գագաթաժողովներին, որոնք ուղղված են հակամարտության գոտում էսկալացիան թույլ չտալուն, իրավիճակի կայունացմանը և խաղաղ կարգավորման գործընթացի առաջընթացի համար պայմանների ստեղծմանը:

Հաստատելով Լեռնային Ղարաբաղի խնդրի բացառապես խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը՝ աջակցություն ենք հայտնում Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ միջազգային իրավունքի, ՄԱԿ-ի կանոնադրության, Հելսինկիի եզրափակիչ ակտի հիմքի վրա, մասնավորապես՝ ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման, պետությունների տարածքային ամբողջականության և ազգերի ազատ ինքնորշման»,- ասված է հայտարարությունում:

Հայտարարության տակ ստորագրել են ՀԱՊԿ անդամ երկրների՝ Հայաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Բելառուսի արտգործնախարարները:

Մեկնաբանել