Ձերբակալվել է Ալեք Ենիգոմշյանը

alex yenigomshyan 2Ձերբակալվել է «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը։ Նա պահվում է ԱԱԾ-ի ձերբակալված անձանց պահման վայրում։ Ենիգոմշյանը կասկածվում է հուլիսի 17-ին ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրաված զինված խմբին օժանդակելու մեջ։

Ալեք Ենիգոմշյանի շահերը պաշտպանում է փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը։

ՍիվիլՆեթի տեղեկություններով՝ ԱԱԾ-ի ձերբակալված անձանց պահման վայրում Ենիգոմշյանը օգնողի կարիք ունի, որն իր համար կկարդա փաստաթղթերը և այլն։

Մեկնաբանել