Հաց բերողի տոնը՝ տորթով

«Հաց բերող» պատվանունը ստացած Արթուր Սարգսյանն այսօր դարձավ 48 տարեկան։ Ընկերները և հարազատները «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պահվող Արթուրին շնորհավորեցին տորթով և խմորեղենով։ Մտերիմները պատմում են՝ Արթուրն Արցախյան պատերազմին մասնակցելու ժամանակ նույնպես մարդկանց հաց է հասցրել, ողջ կյանքի ընթացքում բարեգործությամբ է զբաղվել։ Արթուր Սարգսյանին առաջադրված է մեղադրանք՝ զինված խմբին օժանդակելու հատկանիշներով. հուլիսի 26-ի առավոտյան նա ճեղքել էր ոստիկանական պատը և «Սասնա ծռերին» ուտելիք հասցրել։

Մեկնաբանել