Հոկտեմբերի 7-ին Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթացող ՀՀ ոստիկանությունն ընդդեմ SOS նախագծի հաղորդավար Վիլեն Գայֆեջյանի գործով դատական նիստը կրկին հետաձգվեց՝ այս անգամ հայցվորի բացակայության պատճառով։ Հաջորդ նիստը տեղի կունենա նոյեմբերի 4-ին։ Հիշեցնենք, որ այս գործով դատական նիստերը հետաձգվել են շատ անգամներ և տարբեր պատճառներով։
SOS-ի գործով դատական նիստը կրկին հետաձգվեց
Post navigation
Posted in: