OPEC-ը կրճատում է նավթի արդյունահանումը

Նավթ արտահանող երկրների կազմակերպության (OPEC) նավթի արդյունահանումը կրճատելու որոշումից հետո նավթը թանկացել է, հաղորդում է Bloomberg-ը։

Կազմակերպության անդամները պայմանավորվել են նավթի արդյունահանման ծավալները կրճատել օրական 1,2 մլն բարելով։

Ներկայում OPEC-ն օրական արդյունահանում է 33,6 մլն բարել։ Անդամ-երկրների արդյունահանումը կնվազի 4,5 տոկոսով։ Աշխարհում նավթի արդյունահանումը կկրճատվի 1 տոկոսով։

Գործարքին միացել է նաև OPEC-ի կազմի մեջ չմտնող Ռուսաստանը, որը խոստացել է արդյունահանումը կրճատել օրական 300 հազ․ բարելով։

Reuters-ը բերում է Goldman Sachs աշխարհի խոշորագույն ներդրումային բանկի զեկույցը, որում եզրակացություն է արվում, որ նավթի արդյունահանման նվազումը շուկայի վրա կունենա կարճաժամկետ ազդեցություն։ Ամենայն հավանականությամբ, կպաստի ԱՄՆ-ում և աշխարհի մյուս մասերում կտրուկ արդյունահանման։

Standard & Poors-ում նույնպես կարծում են, որ OPEC-ի ցանկացած պայմանավորվածություն որևէ բան չի փոխի շուկայում, ավելի շուտ՝ կնպաստի շուկայում ԱՄՆ-ի մասնաբաժնի աճի։

OPEC-ի կազմի մեջ մտնում է 14 երկիր՝ Սաուդյան Արաբիա, Վենեսուելա, Կատար, Իրան, Իրաք, Քուվեյթ, Լիբիա, Արաբական Միացյալ Էմիրություններ, Ալժիր, Նիգերիա, Էկվադոր, Անգոլա, Ինդոնեզիա, Գաբոն։

Մեկնաբանել