Հրանտ Բագրատյան. «Համապատասխան ձեռքով պետք է բռնել համապատասխան ականջը»

Այսօր Ազգային ժողովում արտահերթ նիստի ժամանակ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ներկայացրեց «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին և կից ներկայացված օրենքների նախագծերում լրացումներ և փոփխություններ իրականացնելու մասին նախագծերի փաթեթը» երկրորդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:

ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանի առաջին ընթերցումից հետո ելույթ ունեցավ ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը: Նա ելույթի սկզբում ասաց, որ «Համապատասխան ձեռքով պետք է բռնել համապատասխան ականջը»:

«Դուք կառավարման համակարգ ներմուծում եք մի թարս համակարգ, որը կարող է ունենալ անկախատեսելի հետևանքներ: Բնականաբար պատգամավորների մոտ ծագում են հետևյալ հարցերը. մասնավորապես ո՞նց կարող է հարկը հավաքի մեկը, բայց Կենտրոնական բանկում ստեղծվի խորհուրդ, ունենա երեք անդամ և հենց խորհուրդը տնօրինի այս հարկը: Ի՞նչ գործ ունի Կենտրոնական բանկը հարկերի հետ:

Կամ ստեղծում ենք ներդրումային ֆոնդ, որը չի կարգավորվելու սնանկության մասին այն նորմերով, որոնք այսօր կիրառվում են կառավարության կամ դատական համակարգի կամ էլ Կենտրոնական բանկի կողմից»,- իր ելույթում ասաց Բագրատյանը:

Բագրատյանի խոսքով` իշխանությունը և կառավարությունը չեն շարժվում կառավարման տեսության պահանջներով:

«Այսօրվա իշխանությունները, կառավարության ներկայացուցիչները շատ հաճախ սիրում են ձախ ձեռքով բռնել աջ ականջը, չի ստացվելու: Բերել եք օրենք, օրենսրդական նախագծեր իրենց փոփոխություններով, ջնջում եք և հարկային օրենսգիրքը, որ նոր ենք ընդունել և սուվերեն հիմնադրամի մասին ծրագիրը, որը քննարկվել և ընդունվել է»,- նշեց նա:

Մեկնաբանել