Մխիթարյանը՝ լավագույն գոլի հեղինակ

Հայազգի ֆուտբոլիստ, «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գոլը դեկտեմբեր ամսվա լավագույն գոլն է ճանաչվել Պրեմիեր լիգայում։

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի` «Սանդերլենդի» դարպասը խփած գոլը դեկտեմբեր ամսվա կտրվածքով լավագույնն է ճանաչվել Պրեմիեր լիգայում, տեղեկացնում է «Daily Mail»-ը:

Henrik Mkhitarian

Դեկտեմբերի 26-ին, Անգլիայի առաջնության 18-րդ տուրի շրջանակներում «Օլդ Տրաֆորդում» կայացած խաղի 86-րդ րոպեին Մխիթարյանը խփել էր թիմի 3-րդ գոլը:

Մեկնաբանել