Հայաստանը կնշի «Գործարարի օր»-ը

Կառավարությունը նախատեսում է Հայաստանում մարտի 3-ը նշել որպես «Գործարարի օր»։ Այս մասին նշված է կառավարության փետրվարի 9-ի նիստի օրակարգում:

Որոշման նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ «Գործարարի օր» ունենալու անհրաժեշտությունը կապված է Հայաստանի տնտեսական զարգացման գործում գործարարների առանձնահատուկ դերն ընդգծելու նպատակով։

Այդ օրն ընտրելու նպատակահարմարությունը կապված է հայ մեծանուն գործարար ու բարեգործ Ալեքսանդր Մանթաշյանցի ծննդյան օրվա հետ։ 2017-ի մարտի 3-ին լրանում է Մանթաշյանցի ծննդյան 175 ամյակը։

Մեկնաբանել