Թալիշ գործիչ Շահին Միրզոևը Ադրբեջանից տեղափոխվել է Հայաստանը և ժամանակավոր քաղաքական ապաստան խնդրել։
Հայաստանի ԱԳՆ տարածած հաղորդագրությունում նշվում է, որ Հայաստանի իշխանություններին է դիմել Շահին Միրզոևը՝ խնդրելով իրեն տրամադրել ժամանակավոր ապաստան, քանի որ հանդիսանալով Թալիշական մշակույթի խորհրդի անդամ, Թալիշական ազատագրական շարժման մասնակից, «Թոլիշի Սադո» թերթի թղթակից ստիպված է եղել փախչել Ադրբեջանից՝ ազգային և կրոնական փոքրամասնությունների հանդեպ բռնաճնշումների ու նրանց իրավունքների կոպտագույն ոտնահարումների պատճառով, և ընտանիքով ժամանել Հայաստան։
Հայաստանի իշխանությունները դրական են արձագանքել Շահին Միրզոևի խնդրանքին։
Լուսանկարը՝ Ֆոտոլուրի։