Հունվարին պարենային ապրանքները թանկացել են 7․4 տոկոսով

Հունվարին՝ դեկտեմբերի համեմատ, բանջարեղենը թանկացել է 49%-ով, իսկ միրգը՝ 11%-ով։

Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2017թ․ հունվարի Սպառողական գների ինդեքսը։ Հունվարին դեկտեմբերի համեմատ գները բարձրացել են 2․6%-ով։ Սա հիմնականում պայմանավորված է պարենային ապրանքների գների 7.4%-ոց աճով․ մրգերի գնաճը կազմել է 11%, բանջարեղենինը՝ 49%։ Հունվարին դեկտեմբերի համեմատ գները առավել շատ աճել են Վանաձորում ՝ 3.8%, իսկ առավել քիչ՝ Արտաշատում՝ 2.3%:

Ընդհանուր առմամբ, 2017թ․ հունվարին գները նախորդ տարվա նույն ամսվա համեմատ նվազել են 0.6%-ով, ինչը հիմնականում կապված է ոչ պարենային ապրանքների 3.5%-անոց գնանկմամբ, մասնավորապես՝ լվացող միջոցների 12% և վառելիքի 7% գնանկմամբ։ Նույն ժամանակահատվածում պարենային ապրանքների գներն աճել են 1.7%-ով։ 2017թ․ հունվարին նախորդ տարվա հունվարի համեմատ ամենաշատը՝ 19%-ով, թանկացել է միրգը, 15%-ով շաքարավազը և 11%-ով բանջարեղենը։

Մեկնաբանել