Փաշինյանն ու Մարուքյանը բարձրաձայնում են Հաց բերողի լուրջ առողջական խնդիրները

Ազգային ժողովի պատգամավորներ Նիկոլ Փաշինյանին և Էդմոն Մարուքյանին չեն թույլատրել տեսակցել «Դատապարտյալների հիվանդանոց»-ում գտնվող Արթուր Սարգսյանին (Հաց բերող), որն օրերս հացադուլ էր հայտարարել։ Պատգամավորները բարձրաձայնում են Սարգսյանի լուրջ առողջական խնդիրների հարցը, որն ավելի է ծանրանում սնունդ չընդունելու պատճառով։ Պատգամավորներն ասում են՝ «Հաց բերողի» կալանավորումը «բլոկադայի ենթարկելու» ակցիա է։

«Իրավիճակը բավական լուրջ է և մենք պատրաստվում ենք լրջորեն դրանով զբաղվել»,- Ֆեյսբուքում հրապարակված տեսանյութում ասում է Փաշինյանը։

***

Փետրվարի 9-ին Արթուր Սարգսյանին տեղափոխել էին Հատուկ քննչական ծառայություն, որից հետո դատարան։ Դատարանը որոշեց կրկին փոխել Արթուր Սարգսյանի խափանման միջոցը՝ երկու ամսով կալանավորել նրան:

Այս պահին Արթուր Սարգսյանը գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոց»-ում։

Արթուր Սարգսյանի եղբայրը` Արսեն Սարգսյան, ՍիվիլՆեթի հետ զրույցում պատմել է եղբոր ձերբակալության մասին, անդրադառնում է հացադուլին։

Մեկնաբանել