Սյունիքում թույլ երկրաշարժ է գրանցվել

Փետրվարի 28-ին՝ ժամը 10:17-ին, Կապան քաղաքից 5 կմ դեպի հյուսիս-արևմուտք գրանցվել է 3.9 մագնիտուդով երկրաշարժ, օջախի 10 կմ խորությամբ:

Ինչպես տեղեկացնում է արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական ծառայությունը, ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 5 բալ:

Երկրաշարժը զգացվել է Կապան քաղաքում՝ 5 բալ, Գորիս և Քաջարան քաղաքներում՝ 4-5 բալ ուժգնությամբ: Երկրաշարժին հաջորդել է 3.3 մագնիտուդ ուժգնությամբ մեկ հետցնցում:

Մեկնաբանել