ԱԺ 5 պատգամավորներ հանդես են եկել որպես Հաց բերողի խափանման միջոցը փոխելու երաշխավոր՝ վճարելով 500 հազարական դրամ

ԱԺ հինգ պատգամավոր հանդես են եկել որպես Արթուր Սարգսյանի՝ Հաց բերողի խափանման միջոցը փոխելու երաշխավոր՝ վճարելով 500 հազարական դրամ։

Պատգամավորներ Էդմոն Մարուքյանն ու Նիկոլ Փաշինյանը ՍիվիլՆեթին տեղեկացրին, որ արդեն արել են վճարումը։

«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի մոտ Սիվիլնեթը հանդիպեց նաև Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանին, ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանին, ՀՅԴ խմբակցության պատգամավոր Միքայել Մանուկյանին։

Էդմոն Մարուքյանի խոսքով՝ Հաց բերողի առողջական վիճակը շատ վատ է․ նա չի կարող անգամ աչքերը բացել։ Նախատեսվում է, որ ազատ արձակվելուն պես Արթուր Սարգսյանը միանգամից տեղափոխվելու է հիվանդանոց։ Նա հայտարարել է, որ ազատ արձակվելուց հետո կդադարեցնի հացադուլը։

Մեկնաբանել