Live blog. Սամվել Բաբայանի գործով առաջին դատական նիստը

Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատարանում մեկնարկել է Սամվել Բաբայանի գործով առաջին դատական նիստը։

15:55

Պաշտպանի բացակայության պատճառով դատարանը որոշեց նիստը հետաձգել: Այս գործով բոլոր նիստերը կլինեն երկուշաբթի, ժամը 11:00-ին:

15:35

Նիստին ներկա չէ ամբաստանյալներից Արմեն Պողոսյանի շահերի պաշտպան Վիկտորյա Կիրակոսյանը, սակայն Արմեն Պողոսյանը հայտնեց, որ դեմ չէ առանց իր պաշտպանի շարունակվի նիստը:

Դատավոր Արշակ Վարդանյանը ամբաստանյալներից ճշտեց վերջիններիս ինքնությունը:

Հարցին` Սամվել Բաբայանը ծանոթ է արդյոք իրեն առաջադրված մեղադրանքին` Բաբայանը պատասխանեց․ «Կարաք ոնց ուզեք ձեւակերպեք, էսօր որ ստեղ նստած եմ, իրենց արածն է, ես ի՞նչ կապ ունեմ»։

Մեկնաբանել