ԵՊՀ-ում բացվել է Բուտրոս-Ղալիի անվան լսարան

Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում բացվել է ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Բուտրոս Բուտրոս-Ղալիի անվան լսարան։

Լսարանի բացմանը ներկա է եղել Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի ղեկավար Բրեդլի Բուսեթոն և Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը (լուսանկարը՝ Ֆոտոլուրի)։ Միջոցառումը տեղի է ունեցել Հայաստանի՝ ՄԱԿ-ին անդամակցության 25-ամյակի առթիվ։

Լսարանի բացման մասին Թվիթերում գրել է ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը։

Մեկնաբանել