Ռուսական ռազմաբազայի զինծառայողը սպանել է ծառայակցին և ինքնասպան եղել

ՌԴ պայմանագրային զինծառայողը ՀՀ տարածքում կրակել է ծառայակցի վրա՝ սպանելով վերջինիս, որից հետո ինքնասպան է եղել, հաղորդում է Հարավային զինվորական շրջանի մամուլի ծառայությունը, փոխանցում է Tert.am-ը։

«Հոկտեմբերի 23-ին «Ալագյազ» հրաձգարանում վարժանքներից հետո զենքը հանձնելու ժամանակ պայմանագրային ծառայության զինծառայողը կոպտորեն խախտել է անվտանգության կանոններն ու ոչ կանխամտածված կրակ բացել ինքնաձիգից՝ մահացու հրազենային վիրավորում հասցնելով մեկ այլ պայմանագրային զինծառայողի։ Կատարվածից և ծառայակցի մահվան համար պատասխանատվությունից վախենալով՝ նա ինքնասպան է եղել»,- նշված է հայտարարության մեջ։

Տեղի ունեցածի մանրամասները պարզելու համար տեղում աշխատում է Հարավային զինվորական շրջանի հատուկ հանձնաժողովը։

Մեկնաբանել