Ալիևն ու Էրդողանը քննարկել են ԼՂ հարցը

Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Իլհամ Ալիևն այսօր Բաքվում քննարկել են ղարաբաղյան հակամարտությունը, այս մասին Թուրքիա-Ադրբեջան Ռազմավարական համագործակցության բարձր մակարդակի խորհրդի 6-րդ նիստից հետո կայացած ասուլիսին հայտարարել է Ալիևը։ Վերջինիս խոսքով՝ Էրդողանը տեղեկացվել է բանակցային գործընթացում վերջին իրադրության մասին։

Ալիևը հերթական անգամ խոսել է ՄԱԿ-ի բանաձևերի մասին, որոնք «Հայաստանը չի կատարում», և դա համարել հակամարտության չկարգավորման պատճառ։

Ադրբեջանի նախագահը նաև շեշտել է ադրբեջանա-թուրքական եղբայրական հարաբերությունները, բազմաթիվ հարցերում նման դիրքորոշումներն ու փոխադարձ աջակցությունը միջազգային կազմակերպություններում։

Երեկ Բաքվում տեղի է ունեցել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու բացման արարողությունը, որին մասնակցել են Ադրբեջանի, Թուրքիայի, Ղազախստանի նախագահները, Վրաստանի, Ուզբեկստանի վարչապետերը։

Ավելին՝ Բաքվում տրվեց Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու մեկնարկը։

Լուսանկարում՝ Ալիևն ու Էրդողանը Ստամբուլում, 2016թ․ հոկտեմբերի 10

Մեկնաբանել