Լավրովը Բաքվից կժամանի Երևան

Նոյեմբերի 20-21-ը ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը պաշտոնական այցով ժամանում է Երևան։ Օրակարգում՝ տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր, այդ թվում՝ Ղարաբաղյան կարգավորման գործընթացի վերաբերյալ քննարկումներ։

Սերգեյ Լավրովին կընունի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։

Նոյեմբերի 21-ին նախատեսված են Էդվարդ Նալբանդյանի և Սերգեյ Լավրովի բանակցությունները, որոնց
արդյունքներով՝ նախարարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով։

Նույն օրը Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Լավրովը Հայաստանի Ազգային պատկերասրահում կբացեն
Հայաստանի և Ռուսաստանի ﬕջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին
նվիրված պատմական լուսանկարների և փաստաթղթերի «Հայաստան-Ռուսաստան. դարերով կոփված
բարեկամություն» խորագրով ցուցահանդեսը:

Լավրովի հայաստանյան այցի օրակարգի մասին ավելին՝ Ինչ առաջարկներ են դրված Ղարաբաղյան բանակցությունների սեղանին․ «Կոմերսանտի» անդրադարձը։

Լուսանկարում՝ Լավրովը հայաստանյան այցի ժամանակ լուսանկարում է Արարատը, 2016թ․ ապրիլ

Մեկնաբանել