Հրդեհ Բաթումիում. զոհվել է 11 մարդ

Բաթումիում գտնվող «Լեոգրանդ» հինգաստղանի հյուրանոցում հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 11-ի, որոնցից 10-ը Վրաստանի քաղաքացիներ են, իսկ 1-ը՝ Իրանի, այս մասին հաղորդում է Վրաստանի հայալեզու «Ալիք Մեդիա» կայքը:

Հիվանդանոց է տեղափոխվել 21 մարդ:

Դեպքի առնչությամբ հետաքննություն է սկսվել Վրաստանի քրեական օրենսգրքի 243-րդ հոդվածի 3-րդ կետի հատկանիշներով:

Մեկնաբանել