Թուրքիայի նախագահը վերջին 65 տարում առաջին անգամ կայցելի Հունաստան

Թուրքիայի վարչապետ Էրդողանը՝ Հունաստանում, 2010թ․։Դեկտեմբերի 7-8-ը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կայցելի Հունաստան։ Սա Թուրքիայի ղեկավարի առաջին այցն է այդ երկիր վերջին 65 տարում։ Վերջին անգամ Հունաստանում էր Թուրքիայի նախագահ Ջելալ Բայարը՝ 1952թ․։ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերջին անգամ Աթենք է այցելել Թուրքիայի վարչապետի կարգավիճակում։

Առաջիկա այցի ընթացքում նախատեսվում են Էրդողանի հանդիպումները Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսի և վարչապետ Ալեքսիս Ցիպրասի հետ։

Ինչպես գրում է հունական ekathimerini.com կայքը, պաշտոնական Աթենքն ակնկալում է, որ Թուրքիայի ու Գերմանիայի և ԱՄՆ-ի հետ հարաբերություններում ներկա լարվածության պայմաններում տեղի ունեցող այցը կարող է ընդլայնել հունական կառավարության կապերը Անկարայի հետ։

Փոխանցվում է, որ բանակցությունների օրակարգում ընդգրկված են լինելու երկկողմ հարաբերությունները, ԵՄ-Թուրքիայի փախստականների վերաբերյալ համաձայնագիրը, Կիպրոսի հարցը, Էգեյան ծովում ինքնիշխան իրավունքները։ Քննարկվելու են նաև տնտեսական հարցեր։

Գլխավոր լուսանկարում՝ Ջելալ Բայարը՝ Հունաստանում, 1952թ․

Մեկնաբանել