Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հանդիպել են Վիեննայում

Դեկտեմբերի 6-ի երեկոյան Վիեննայում կայացել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպումը իր ադրբեջանցի պաշտոնակից Էլմար Մամեդյարովի հետ։ Այս մասին Թվիթերում գրառում է արել Հայաստանի ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը;

Հանդիպումը մեկնարկել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի ներկայությամբ, ապա շարունակվել առանձնազրույցի ձևաչափով, փոխանցում է Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչությունը։

«Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման օրակարգում էին երկու երկրների ղեկավարների Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման ուղիները։

Համանախագահների առաջարկությամբ համաձայնություն է ձեռք բերվել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև առաջիկա հանդիպումը 2018թ․ տարեսկզբին կազմակերպելու վերաբերյալ։ Հանդիպմանը քննարկվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջան հաջորդ այցելության ժամկետները»,- ասված է ԱԳՆ հաղորդագրությունում։

Նալբանդյան-Մամեդյարով հանդիպմանը նախորդել են արտգործնախարարների առանձին հանդիպումները Մինսկի խմբի միջնորդների հետ։

Մեկնաբանել