Գևորգ Սաֆարյանի նկատմամբ՝ հաշվեհարդարի մոլուցք

Իրավապաշտպան, «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի ղեկավար Ժաննա Ալեքսանյանը ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանի հետ զրույցում ասում է, որ Գևորգ Սաֆարյանի նկատմամբ իշխանությունները՝ ամենաբարձր մակարդակով, իրականացնում են քաղաքական հետապնդում ու հալածանք։ Սաֆարյանը պետք է 20 օրից դուրս գար ազատություն, սակայն պատիժը կրող մարդու նկատմամբ նոր կալանք է կիրառվում։ Ալեքսանյանը անդրադառնում է նաև Սամվել Բաբայանի և Սասնա ծռերի դատավարություններին։