Վթար՝ «Ուրալի» մասնակցությամբ․ տեղափոխվող զինվորներից ոչ ոք չի տուժել

Հունվարի 18-ին Սիսիան-Շաքի ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար, ինչի հետևանքով կա երկու զոհ, այս մասին հաղորդում է արտակարգ իրավիճակների նախարարությունը: Հաղորդվում է, որ միմյանց են բախվել ВАЗ 2107 և «Ուրալ» մակնիշների ավտոմեքենաներ։

Վթարի հետևանքով ВАЗ 2107-ում գտնվող Արշակ Հովհաննիսյանն ու Մարտիկ Հովհաննիսյանը մահացել են, իսկ մյուս ուղևորը՝ էլմիրա Սարգսյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սիսիանի բժշկական կենտրոն, հաղորդում է shamshyan.com կայքը։

Զինվորներ տեղափոխող «Ուրալ»-ը հաշվառված է ՀՀ ՊՆ հաշվեկշռում, մեքենայում գտնվողներից ոչ ոք չի տուժել։

Լրատվամիջոցների հետ զրույցում ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հաստատել է, որ վթարի հետևանքով զինծառայողներ չեն տուժել:

Մեկնաբանել