Շարժում-88․ ադրբեջանցիները Կապանում

1988 թվականի Շարժումը, որը Արցախից ու մայրաքաղաք Երևանից բացի իր մեջ ներառեց Հայաստանի մյուս քաղաքներն ու ավանները, արդյունաբերական Կապան հասավ փետրվարի 23-ին․ այդ օրը տեղի ունեցավ առաջին հանրահավաքը։ Բայց Կապանը և շրջանը ուշագրավ էր նաև այն առումով, որ ուներ բավականին հոծ ադրբեջանական բնակչություն։ Բացի այդ, Կապանը սահմանակից էր Ադրբեջանի Զանգելանի շրջանին, քաղաքից ամենօրյա գնացքներ էին աշխատում դեպի Բաքու, ինչպես Երևան։

Հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին պատմում են Կապանի երկրագիտական թանգարանի տնօրեն Գրիշա Սմբատյանը և Շարժում-88-ի օրերին Բաքվի կուսակցական դպրոցի ուսանող Վոլոդյա Մարտիրոսյանը։

Ինչպես ադրբեջանցիները հեռացան Կապանից, ինչպիսին էին հայ-ադրբեջանական փոխհարաբերությունները Կապանում։

ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանը, Անի Գրիգորյանը, Արմեն Մկրյանը և Գևորգ Հարոյանը այցելել են Կապան։

Մեկնաբանել