Մեր պարտավորությունն է կամրջել մեր գործընկերների և դաշնակիցների տարբերությունները․ Սերժ Սարգսյան

Հայաստանի հասարակության շրջանում կա ընդհանուր կոնսենսուս երկրի իշխանությունների վարած արտաքին քաղաքականության վերաբերյալ: «Արմենպրես» գործակալության փոխանցմամբ՝ այս մասին Արաբական Միացյալ Էմիրություններում հրատարակվող անգլալեզու Gulf News օրաթերթի և «Global FDI reports» գործակալության համատեղ հարցազրույցում ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։

«Խորապես համոզված ենք, որ մեր պարտավորությունն է հնարավորության դեպքում կամրջել մեր գործընկերների և դաշնակիցների տարբերությունները և չստեղծել հավելյալ լարվածություններ», – հայտարարել է Սարգսյանը՝ անդրադառնալով անդամակցությանը Եվրասիական տնտեսական միությանն ու Եվրամիության հետ Հայաստանի համագործակցությանը։

«Այդ համբերատար և սկզբունքային քաղաքականության արդյունքն էր այն, որ մենք ընտրեցինք մասնակցությունը թե Եվրասիական տնտեսական միությանը, որի փաստացի համահիմնադիրն ենք, և 2017 թվականի նոյեմբերին ԵՄ հետ ստորագրեցին Համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագիրը»,- ասել է ՀՀ ղեկավարը։

Մեկնաբանել