Իսրայելի ՊՆ ղեկավարը այցելում է Վրաստան, Ադրբեջան

Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանն առաջին անգամ այցելում է Վրաստան։

Ինչպես հաղորդում է վրաստանյան agenda.ge կայքը, երկու երկրները ստորագրել են պաշտոնական փաստաթուղթ, որով խորացնում են համագործակցությունը պաշտպանության ոլորտում։

Բացի այդ, Իսրայելի ՊՆ ղեկավարը պատրաստակամություն է հայտնել կիսելու Իսրայելի փորձը կիբերանվտանգության և պահեստազորային համակարգի ձևավորման ոլորտում։

Սեպտեմբերի 13-ին Ավիգդոր Լիբերմանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով կմեկնի Ադրբեջան։   

Պաշտոնական հաղորդագրությունների համաձայն՝ հանդիպումներում քննարկվելու է տարածաշրջանային անվտանգությունը, Իսրայելի և Ադրբեջանի միջև ռազմական, ռազմատեխնիկական ոլորտում համագործակցությունն ու այլ հարցեր։ 

Իսրայելական սպառազինությունների արտահանման 13 տոկոսը, Իսրայելի ՊՆ տվյալներով, բաժին է ընկնում Ադրբեջանին։ 

Կարդացեք նաև՝ 

Ադրբեջանը Իսրայելից գնել է ընդհանուր առմամբ 5 մլրդ դոլարի զենք․ Ալիև

Լիբերմանի նշանակումն ու Բաքվի մեծ ակնկալիքները

Իսրայելը չի ցանկանում վատթարացնել հարաբերությունները Ադրբեջանի հետ՝ Հայոց ցեղասպանության պատճառով