Թրամփի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդականը Հայաստանում է

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը ժամանել է Հայաստան: Բոլթոնին դիմավորել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Երեկ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը հայտնել էր, որ Բոլթոնը Հայաստանում հանդիպումներ է անցկացնելու երկրի բարձրաստիճան ղեկավարության հետ:

ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան Հայաստան է ժամանել Ադրբեջանից, որտեղ հայտարարել է, որ ԱՄՆ շարունակելու է հանձնառու մնալ ղարաբաղյան հակամարռության խաղաղ կարգավորմանը։ Նրա խոսքով՝ հակամարտության կարգավորումը կարող է նպաստել խաղաղության հաստատմանը ոչ միայն տարածաշրջանում, այլև ամբողջ աշխարհում։

«Ղարաբաղյան հակամարտության լուծումը ռազմավարական տեսանկյունից կարևոր նշանակություն ունի նաև մեզ համար»,- Բաքվում ասել է Բոլթոնը և հույս հայտնել, որ Հայաստանի պաշտոնական ներկայացուցիչների հետ հանդիպումներից հետո «կծանոթանա հակամարտության կարգավորման վերաբերյալ Երևանի տեսակետներին»։

Մեկնաբանել