Ցմահ ազատազրկվածների մասով պետք է լինի անհատական մոտեցում․ Նիկոլ Փաշինյան

Հոկտեմբերի 27-ի ողբերգական սպանությունների 19-րդ տարելիցի հիշատակի արարողությանը մասնակցելուց հետո վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ճեպազրույց է ունեցել լրագրողների հետ, անդրադարձել է նաև առաջիկայում նախատեսվող համաներմանը։

Ցմահ ազատազրկված անձանց վերաբերյալ Փաշինյանը նշել է, որ իր կարծիքով, մարդ սպանելու համար դատապարտված որևէ անձ չպետք է համաներման ենթարկվի։

«Բայց ես կարծում եմ, որ մենք իսկապես պետք է աշխատեցնենք պայմանական վաղաժամկետ ազատելու մեխանիզմը, պատժաչափերը փոխելու մեխանիզմը, ներման մեխանիզմը»,-ասել է վարչապետի պաշտոնակատարը՝ այն հիմնավորելով անհատական մոտեցման անհրաժեշտությամբ։

«Կաշխատենք, որ գործերը հատ-հատ նայվեն նորից»,- հավելել է Նիկոլ Փաշինյանը։

Առաջիկայում Ազգայյին ժողովում համաներման մասին քննարկվելիք նախագիծը չի տարածվելու ցմահ ազատազրկվածների վրա։

Ավելի վաղ ցմահ ազատազրկվածների հարազատները ցույց էին անում ԱԺ-ի դիմաց՝ առաջարկելով համաներումը տարածել նաև չորս խմբի ցմահների վրա։

Կարդացեք նաև՝

Ուզում եմ հիասթափեցնել Վիգեն Սարգսյանին․ Նիկոլ Փաշինյան

Եթե շահավետ առաջարկ լինի, կքննարկենք․ Նիկոլ Փաշինյանը՝ ԱՄՆ-ից զենք գնելու մասին

Մեկնաբանել