Ազգային ժողովը ընդունեց նախկին զինապարտներին քրեական հետապնդումից ազատելու օրինագիծը

Ազգային ժողովը երկրորդ նստաշրջանի մարտի 5-ի և 6-ի նիստերին քննարկում էր 27 տարին լրացած «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը։ Օրենքի նախագիծը մարտի 5-ին առաջին ընթերցմամբ ընդունվեց։ Այսօր՝ մարտի 6-ին, երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ օրինագիծը ընդունվեց` 116 կողմ, 0 դեմ և 0 ձեռնպահ ձայներով, այսինքն՝ միաձայն։

Սա 7-րդ գումարման Ազգային ժողովի ընդունած առաջին օրենքն է։

Քննարկման փուլում է նաև Աժ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի ներկայացրած «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի հարցը, որը առաջին ընթերցմամբ ընդունվել է։

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ընդգծեց, որ Ազգային ժողովի՝ մեկ ամբողջությամբ ընդունված և մեկ՝ առաջին ընթերցմամբ ընդունված օրենքներն էլ առաջարկված են ընդդիմության կողմից։

Սաթենիկ Հակոբյան

Մեկնաբանել