Գոռ Հովհաննիսյանը չընտրվեց ՍԴ դատավորի պաշտոնում

Ազգային ժողովի գաղտնի քվեարկության արդյունքում Գոռ Հովհաննիսյանը ապրիլի 16-ին չընտրվեց Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում։ Նրա թեկնածությունը առաջադրել էր Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը։

Գոռ Հովհաննիսյանի թեկնածությանը կողմ էր 24 պատգամավոր, դեմ՝ 75։

Գոռ Հովհաննիսյանի առաջադրումը դրական էր գնահատել «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ ասելով, որ Հովհաննիսյանը փոխկապակցված չէ նախկին և ներկա իշխանությունների հետ։ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները կասկածի տակ էին դրել Հովհաննիսյանի կենսագրությունում առկա աշխատանքային ստաժի մասին տեղեկությունները։

2018 թվականի հոկտեմբերի 23-ին ԱԺ-ն չհաստատեց Վահե Գրիգորյանի թեկնածությունը, քվեարկությանը մասնակից 53 պատգամավորից նրա թեկնածությանը դեմ էին 23-ը։

Գևորգ Թոսունյան

Մեկնաբանել