Գագիկ Խաչատրյանի կալանքը երկարաձգվեց

ՊԵԿ նախկին նախագահ, Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի կալանքը երկարաձգվեց, լրագրողների հետ զրույցում հայտարարել է Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը։

«Ոնց որ սպասում էինք՝ մեր գրավի միջնորդությունը մերժվեց, իսկ կալանքը երկարացնելու միջնորդությունը բավարարվեց»,- ասել է Երեմ Սարգսյանը։

Փաստաբանի խոսքով՝ «իրենց համար սա անսպասելի որոշում չէր», և «բնականաբար, բողոքարկելու են»։

«Առողջական վիճակն, իրականում, բավականին վատ է, այն, որ կան համապատասխան բժշկական փաստաթղթեր, որոնց համաձայն՝ արդեն իսկ նա պետք է անհապաղ ազատ արձակվի, փաստ է»,- նշել է փաստաբանը։

Գագիկ Խաչատրյանին կալանավորելու միջնորդություն էր ներկայացրել Ազգային անվտանգության ծառայությունը, որն էլ նրան ձերբակալել էր օգոստոսի 27-ին։ Խաչատրյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և առանձնապես խոշոր չափերի վատնում կատարելու համար։ Նա կալանավորվել է օգոստոսի 30-ին։

Մեկնաբանել