ՍիվիլՆեթն ստացավ 2019-ի «Ազատ մամուլի մրցանակը»

Նոյեմբերի 19-ին ՍիվիլՆեթը Վիլնյուսում ստացավ նորվեգական Ֆրիտ Օրդ (Fritt Ord) և գերմանական Ցայտ (Zeit-Stiftung) հիմնադրամների 2019 թվականի «Ազատ մամուլի մրցանակը»: Մրցանակը տրվել է ՍիվիլՆեթին Հայաստանում 2018-ի զանգվածային ցույցերը և հաջորդած զարգացումները բազմակողմանի լուսաբանելու համար: