Բաց տարածքում դիմակ չունենալը կտուգանվի 10 հազար դրամով. ԱԺ-ն կողմ քվեարկեց

Ազգային ժողովը մայիսի 19-ին 87 կողմ, 0 դեմ և 0 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ ընդունեց օրինագիծը, որով բաց տարածքներում դիմակ չունենալու համար 10 հազար դրամ տուգանք է սահմանվում:

Մայիսի 18-ից պարետատան որոշմամբ քաղաքացիները հասարակական տրանսպորտ նստելիս պետք է պարտադիր դիմակ կրեն, բաց տարածքներում՝ ունենան իրենց մոտ. ամսի 25-ից դիմակ կրելը բոլոր փակ տարածքներում դառնում է պարտադիր:

Արդարադատության նախարարի տեղակալ Վահեն Դանիելյանը եզրափակիչ ելույթում նշեց, որ գործում է մեկ պահանջ:

«Այդպիսի պահանջ է բաց տարածքում դիմակի առկայությունը, որը չի նշանակում, որ անձը պարտավոր է կրել դիմակը, պարզապես բավարար է, որ անձը իր մոտ ունենա»,- ասաց նա:

Նախարարի տեղակալը նաև տեղեկացրեց, որ նախկինում տեղաշարժման թերթիկ չունենալու համար 100-250 հազարի չափով վարչական տուգանքները կվերանայվեն:

«Կսահմանվի 10 հազար դրամ, իսկ այն անձինք, որոնք արդեն վճարել են սահմանված տուգանքը, այդ անձանց կվերադարձվի 10 հազարից ավել վճարված գումարը»,- նշեց Դանիելյանը:

Լուսինե Վարդանյան

Մեկնաբանել