Կառավարությունը 40 միլիոն դրամ կհատկացնի ՀՔԾ-ին՝ նոր քննիչների համար

Հունիսի 18-ի կառավարության նիստի օրակարգում որոշման նախագիծ է, որով նախատեսվում է Հատուկ քննչական ծառայությանը 40 միլիոն դրամ հատկացնել՝ ավելացված 7 հաստիքների պահպանման ծախսերն ապահովելու համար։

ՀՔԾ-ում այսպիսով կավելացվի քննիչների թիվը։

Լուսանկարում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2018թ․ հունիսի 12-ին ՀՔԾ աշխատակազմին է ներկայացնում նորանշանակ պետ Սասուն Խաչատրյանին։

Մեկնաբանել