Բերեզովսկին 300 մլն դոլար պետք է ստանար

Ռուսաստանցի գործարար Բորիս Բերեզովսկին մահվանից առաջ պետք է 200 մլն ֆունտ (մոտ 300 մլն դոլար) ստանար, ինչը կասկածի տակ է դնում ֆինանսական խնդիրների պատճառով նրա ինքնասպանության վարկածը, գրում է բրիտանական The Sunday Times-ը:

Forbes-ը հայտնում է, որ պարբերականի տրամադրության տակ փաստաթղթեր են հայտնվել, որոնք վկայում են, որ ներդրումային ընկերությունը, որը տնօրինել է Բրեզովսկիի որոշ ակտիվներ, դրանք պետք է վաճառեր 2012 հոկտեմբերից մինչև 2013 թ. մարտն ընկած հատվածում, ինչը նկատելիորեն կբարելավեր գործարարի ֆինանսական վիճակը:

Բորիս Բերեզովսկիի մահվան մասին հայտնի էր դարձել մարտի 23-ին: Գործարարը մահացած էր հայտնաբերվել իր առանձնատան լոգարանում: Քննիչները տանը բռնի մահվան որևէ հետք չեն հայտնաբերել:

Մեկնաբանել