Չինարի․ հրետակոծությունն ու ամենօրյա աշխատանքը

Գեղեցիկ Միրզոյանն Այգեձորից է, Չինարի հարս է եկել 18 տարեկանում։ Հիշում է, թե կյանքն ինչպիսին էր առաջ՝ մինչև պատերազմը․ «Աղջիկներով հավաքվում էինք, գնում Թովուզ առևտրի»։

Հիմա աշխատում է Չինարիի սածիլային տնտեսությունում․ «Կոլեկտիվում աշխատելը շատ լավ է, իրար հետ խոսում ենք, կիսվում, օրն անցնում է»։

«Այս տարի բերքից դժգոհ ենք։ Երևի հուլիսյան կրակոցների օրերին մի քիչ անտեսեցինք»,- ասում է նա։

Սածիլային տնտեսությունը գործում է արդեն երկու տարի։ Այն հիմնվել է Ռուսաստանի ֆինանսավորմամբ իրականացվող ՄԱԶԾ «Ինտեգրված աջակցություն գյուղական համայնքների զարգմացմանը․ համայնքների դիմակայունության ամրապնդում» ծրագրի աջակցությամբ։

Ծրագրին աջակցել են Հայ օգնության ֆոնդը, «ՀիմնաՏավուշ» զարգացման հիմնադրամը, Բանջարբոստանային և տեխնիկական մշակբույսերի գիտական կենտրոնը։

Մեկնաբանել