Հայաստանում մինչև 2021-ի հունվարի 11-ը կարանտին է սահմանվել

Սեպտեմբերի 11-ից՝ ժամը 17։00-ից մինչև 2021-ի հունվարի 11-ը ներառյալ սահմանվել է կարանտին Հայաստանի տարածքում։

Կարանտինի ընթացքում տնից դուրս գալիս անձը հաստատող փաստաթուղթ ունենալը պարտադիր է։ Կանոնը սահմանվել է կարանտինի մասին որոշմամբ։

Թույլատրվում է անցկացնել մի շարք միջոցառումներ՝ 60-ից ոչ ավելի անձանց մասնակցությամբ։ Կարանտինի ընթացքում կիրառվող միջոցառումների և սահմանափակումների ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ։