✓Ելումուտի սահմանափակումները հանվեցին, սակայն արտակարգ իրավիճակը երկարաձգվեց ևս մեկ ամսով,
✓Պետբյուջեի միջոցներով բուռն շինարարություն է ընթանում,
✓Հայաստանը շտապ օգնության 10 ավտոմեքենա է նվիրաբերում Արցախին,
✓Նախագահ Արայիկ Հարությունյանը իր լիազորությունների մի մասը տվել է ԱԽ-ին
✓Ստեփանակերտի թատրոնի շենքի լուռ պատկերները։
-
Բագրատ սրբազանի երթը հասավ ԲՈՒՀ-եր. ֆոտոշարք
Բագրատ սրբազանի առաջնորդած երթը Երևանի Հանրապետության հրապարակից շարժվեց Երևանի պետական համալսարան, Պոլիտեխնիկական համալսարան և Կոնսերվատորիա։ Մի շարք բուհերի ուսանողներ միացան շարժմանը։ Մինչ այս պահը ոստիկանական ուժերը չեն փորձել սահմանափակել ցուցարարների գործողությունները։ Սրբազանը հայտարարեց, որ 18:30 կսկսվի հանրահավաքը նույն վայրում՝ Հանրապետության հրապարակում։
-
Երևանն առանց Աշոտի․ ծրագրավորողի ծրագրերը հայրենի Ոսկեվանում
Տավուշի Ոսկեվան գյուղի բնակիչ Աշոտ Սաֆարյանն այն երիտասարդներից է, որը լավ է հասկանում թիկունքի ամրության կարևորությունը: Իր մասնագիտության խոստումնալից ու հարմար կյանքն արդեն չորս տարի է՝ փոխարինել է հայրենի գյուղը զարգացնելու երազանքով։ Ծրագրավորման ոլորտում հաջողություններն ու մասնագիտական հմտությունները վերցրել, վերադարձել է Ոսկեվան՝ տավուշցիներին փոխանցելու։
-
Բայրամովը կարծում է, որ Ալմաթիի բանակցությունները նոր լիցք կհաղորդեն խաղաղության
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հույս է հայտնել, որ Ալմաթիի բանակցությունները նոր լիցք կհաղորդեն հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին։ Այդ մասին նա հայտարարել է այսօր՝ մայիսի 10-ին, Ալմաթիիում իր ղազախ գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է ադրբեջանական APA գործակալությունը։ Հաղորդվում է, որ Բայրամովը լավատեսություն պայմանավորված է հայ-ադրբեջանական սահմազատման հանձնաժողովների վերջին համաձայնությամբ։ Այսօր Ղազախստանի Ալմաթի քաղաքում սպասվում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հերթական հանդիպումը։ Ինչպես հայտնել է պաշտոնական Աստանան, ղազախական կողմն այդ հանդիպմանը ոչ թե միջնորդի, այլ հարթակ տրամադողի դերում է։
-
Եթե ժողովուրդը ցանկանա, ես ո՞վ եմ, որ ասեմ չէ․ Սրբազանը՝
Բագրատ սրբազանը հաստատեց շրջանառվող տեղեկությունները, որ ինքն ունի երկքաղաքացիություն՝ Հայաստանի և Կանադայի։ «Էնքան գնահատել են ինձ, որ ուղղակի քաղաքացիություն են տվել Կանադայում։ Ես երբեք չեմ ուզել, իրենք տվել են՝ որպես [Հայ առաքելական եկեղեցու] Կանադայի թեմի առաջնորդ, ես էլ ընդունել եմ»,- մայիսի 10-ին Երևանում դեպի բուհեր երթի ժամանակ հայտարարեց նա։ Սահմանադրության համաձայն՝ Հայաստանի վարչապետ կարող է ընտրվել քսանհինգ տարին լրացած, վերջին չորս տարում միայն ՀՀ քաղաքացի հանդիսացող, վերջին չորս տարում Հայաստանում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք: Սրբազանը հայտարարեց՝ ցանկություն ու հավակնություն չունի վարչապետ դառնալու, ապա շարունակեց․ «Եթե ժողովուրդը ցանկանա, դա լինի Աստծո կամքը, և Հայոց հայրապետը […]
-
Ալիևի ու Օրբանի «ամուսնությունն» ու քրիստոնեական արժեքները
Էրիկ Հակոբյանն այս շաբաթ անդրադառնում է երեք թեմայի՝ Վրաստանում շարունակվող հակակառավարական ցույցերին և դրանց նշանակությանը Հայաստանի համար, Միջազգային քրեական դատարանում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի դեմ հնարավոր հայցին և Հունգարիայի կողմից Հայաստանին տրամադրվելիք ԵՄ ռազմական օգնության արգելափակմանը։
-
Վարչապետի թեկնածուն հենց Բագրատ սրբազանը պետք է լինի․ Վարդան Օսկանյան
Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով շարժման «վարչապետի թեկնածուն հենց Բագրատ սրբազանը պետք է լինի», կարծում է Հայաստանի արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը։ «Կարծում եմ՝ Բագրատ սրբազանը ճիշտ ճանապարհի վրա է, երբ երեկ հայտնեց, որ արդեն խորհրդակցությունների մեջ է խորհրդարանական քաղաքական ուժերի հետ, որպեսզի մտնեն ԱԺ և անվստահության գործընթաց սկսեն Նիկոլ Փաշինյանի նկատմամբ։ Սահմանադրությունը, իհարկե, պահանջում է, որպեսզի այդ ուժերը նաև ներկայացնեն իրենց վարչապետի թեկնածուին։ Այս պահի դրությամբ, կարծում եմ՝ այդ վարչապետի թեկնածուն հենց Բագրատ սրբազանը պետք է լինի։ Չեմ տիրապետում մանրամասներին, բայց կարծում եմ, որ այդպես կլինի, որովհետև այս կառավարությունը լինելու է ժամանակավոր, մի տարվա միգուցե։ Այդ ընթացքում կկարգավորվեն որոշ […]
-
Բագրատ սրբազանը երթով շարժվեց բուհեր, երեկոյան կրկին հանրահավաք է նախատեսված
Բագրատ սրբազանը Հանրապետության հրապարակում հայտարարեց, որ երթով շարժվում են Երևանի պետական համալսարան։ «Ես ուզում էի առավոտ այցելել բուհեր, ուսանողներին հանդիպել, որոնք արդեն իսկ որոշակի պատրաստակամություն հայտնել են դասադուլի։ Ուղղակիորեն պետք է ճնշում գործադրենք, անհնազանդության խաղաղ գործընթացներ անենք, որպեսզի երեկ հնչած պահանջը իրականացնենք»,- ասաց նա։ Բացի ԵՊՀ-ից, երթի մասնակիցները գնացել են Պոլիտեխնիկական համալսարան և Կոնսերվատորիա։ Սրբազանի խոսքով՝ «խաղաղ այցելություններից և գործողություններից» հետո երեկոյան ժամը 18։30-ին դարձյալ հավաքվելու են Հանրապետության հրապարակում։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը մայիսի 9-ին Հանրապետության հրապարակում կազմակերպված հանրահավաքի ժամանակ պահանջել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրաժարականը։ Այդ պահանջին հասնելու համար ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները նախաձեռնելու են վարչապետին անվստահություն […]