Հակառակորդին պատճառված են կենդանի ուժի և տեխնիկայի մեծ կորուստներ․ ՊԲ

Ռազմաճակատի ամբողջ երկայնքով այս պահին ընթանում են մարտական գործողություններ: Հակառակորդին պատճառված են մարդկային ուժի և տեխնիկայի մեծ կորուստներ․ այդ մասին հոկտեմբերի 3-ին Ստեփանակերտում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտնեց Պաշտպանության բանակի մամուլի պատասխանատու փոխգնդապետ Սուրեն Սարումյանը:

Մարտական գործողությունները, նրա խոսքով, ինտենսիվ են հյուսիսային և հարավային ուղղություններով: «Հակառակորդը կիրառում է իր ողջ զինանոցը` անօդաչու թռչող սարքեր, ավիացիա, զրահատանկային և հատուկ նշանակության ստորաբաժանումներ, հրետանի», – ասել է նա:

ՊԲ ստորաբաժանումները, հայտնում է Սարումյանը, հերոսաբար հետ են մղում հակառակորդի գրոհները: «Նրանք ամուր կանգնած են իրենց բնագծերում: Հակառակորդին պատճառված են կենդանի ուժի եւ տեխնիկայի մեծ կորուստներ, որոնց թիվը տվյալ պահին ճշտվում է», – ասաց նա: