Իսրաելը չէր ճանաչում Հայոց Ցեղասպանությունը իր ցինիզմից ելնելով. Քնեսեթի անդամ

Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի օր մտցնելու գաղափարի կողմնակից Մերեց կուսակցության անդամ Զահավա Գալ-Օնը ասել է, որ այժմ դիվանագիտական մթնոլորտը փոխված է, ինչը նշանակում է, որ այս անգամ առաջարկը կարող է աջակցություն ստանալ:

«Երկար տարիների ընթացքում իսրաելական կառավարությունը հրաժարվում էր ճանաչել Հայոց Ցեղասպանությունը’ ելնելով ցինիկ, ռազմավարական և տնտեսական նկատառումներից, որոնք առնչվում են Թուրքիայի հետ ունեցած իր հարաբերություններին», – ասել է Զահավա Գալ-Օնը Haaretz օրաթերթին տված հարցազրույցում:

«Այսօր, հաշվի առնելով առկա լարված իրադրությունը, չեմ բացառում այն հավանականությունը, որ արտգործնախարարությունն օգտագործի իրավիճակը ի շահ իրեն», – եզրափակել է Գալ-Օնը:

Մեկնաբանել