Պուտինը հայտարարել է «համազգային հոգեբուժության» անհրաժեշտության մասին

«Համազգային հոգեբուժության գլխավոր նպատակը երկրի քաղաքացիներին վաղվա օրվա նկատմամբ վստահություն ներշնչելն է»,- ռադիոյով Ռուզվելտի ելույթների իմաստը պարզաբանել է Պուտինը:

Ընդսմին նա հավելել է, որ ԱՄՆ-ի նախագահի հնարավորությունները սահմանափակված են եղել միայն ռադիոյով, իսկ այժմ կա եւ հեռուստատեսություն, եւ Ինտերնետ, բայց «մենք դրանցից անարդյունավետ ենք օգտվում»:

Այս թեմայի շուրջ ՌԴ-ի վարչապետը խոսել է Պետխորհրդի՝ նախօրյակին կայացած նիստում, որտեղ քննարկվել են իշխանության ապակենտրոնացումը, դաշնային կենտրոնի եւ տարածաշրջանների միջեւ լիազորությունների բաշխումը եւ աշխատանքային հարաբերությունները:

Մեկնաբանել