Թուրքիան թույլատրել է «Հարավային հոսքի» շինարարությունը

«Հարավային հոսքի» վերջնական ուղին դեռևս որոշված չէ, սակայն ամենայն հավանականությամբ այն կանցնի Ռուսաստանի հարավից Սև ծովի հատակով և կհասնի Բոուլղարիա, այնուհետև Հունաստանով ‘ Իտալիա, իսկ Սերբիայով’ Կենտրոնական Եվրոպա: «Հարավային հոսքի» մրցակցի «Նաբուկոյի» ուղին’նախատեսվում է անցկացնել Թուրքիայով Բուլղարիա և Ռումինիա:

«Հարավային հոսքի» շինարարության մասին որոշումն ընդունվել է Ռուսաստանի, Գերմանիայի, Իտալիայի և Ֆրանսիայի միջև, որի նպատակն է նվազեցնել տարանցիկ երկրներից դեպի Եվրոպա ռուսական գազի փոխադրման կախվածությունը:

Մեկնաբանել