Հայաստանի ազատ մամուլը լուրջ դեր է խաղում քաղաքացիական հասարակության կայացման մեջ

«Վերջին այդպիսի վարկանիշը հրապարակել է «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը։ Խոսքը մամուլի ազատության ինդեքսի մասին է։ Հայաստանն այս բնագավառում արձանագրել է լուրջ առաջընթաց. մենք 24 տեղով բարելավել ենք մեր վարկանիշը, և դա նաև բավական լուրջ քաղաքական գնահատական է», – ասել է Տիգրան Սարգսյանը:

Նա կարծիք է հայտնել, որ ՀԱԿ-ի կողմից արված քաղաքական այն հայտարարությունը, որ Հայաստանում չորս տարի է, ինչ ձևավորվել է քաղաքացիական հասարակություն, «այդ գործում, իհարկե, էական դերակատարություն ունի Հայաստանի ազատ մամուլը»։ «Մենք դեռևս մեծ ճանապարհ ունենք անցնելու քաղաքացիական հասարակության արմատավորման գործում, և կարծում եմ’ սա լուրջ առաջընթաց է», – նշել է կառավարության ղեկավարը։

Մեկնաբանել