Երևանում ապրիլի 10-ին սպասվում է անձրև և ամպրոպ

Վաղը՝ ապրիլի 10-ին Հայաստանի շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին հարավ-արևմտյան` 2-7մ/վրկ, ապրոպի ժամանակ քամու ուժգնացում` 15-20մ/վրկ: Օդի ջերմաստիճանը կբարձանա 3-5 աստիճանով:

Ինչպես հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը Երևանում ապրիլի 10-ին նույնպես սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Ցերեկը սպասվում է մինչև +27, իսկ երեկոյան մինչև +18 աստիճան տաքություն: