Պետական սահմանի սահմանագծումը և սահմանազատումը տևական, համալիր գործընթացներ են. ՀՀ ԱԳՆ

Մարտական հերթապահության իրականացման նպատակով նոյեմբերի 27-ին Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի միջև տեղի է ունեցել ժամանակավոր մարտական հենակետերի փաստացի տեղակայման կետերի հստակեցում․ այս մասին հայտնում է Հայաստանի ԱԳՆ-ն։

«Պետական սահմանի սահմանագծումը և սահմանազատումը տևական, համալիր գործընթացներ են, որոնք իրականացվում են պետությունների միջև ձևավորվող համատեղ միջգերատեսչական հանձնաժողովների և աշխատանքային խմբերի կողմից՝ միջպետական բանակցությունների ճանապարհով, որի արդյունքում կնքվում է համապատասխան միջազգային փաստաթուղթ»,- նշվում է հաղորդագրությունում։

Թեմայի շուրջ ավելին՝

Սոթքի հանքավայրի կեսը անցնում է Ադրբեջանին, կեսը՝ մնում հայկական կողմին

Մեկնաբանել