Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարները քննարկել են «հումանիտար խնդիրների շուտափույթ կարգավորումը»

Նոյեմբերի 28-ին տեղի է ունեցել Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Արա Այվազյանի և Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը, հաղորդում է Հայաստանի ԱԳՆ-ն։

«Կողմերը, ի շարունակություն վերջին շրջանում տեղի ունեցող ակտիվ շփումների, հանգամանալից անդրադարձել են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրականացման ընթացքին, այդ թվում՝ հումանիտար խնդիրների շուտափույթ կարգավորմանը:

Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր են փոխանակել ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի՝ դեկտեմբերի 7-ին Մոսկվա կատարելիք աշխատանքային այցի շուրջ»,- նշվում է հաղորդագրությունում:

Մեկնաբանել