Եմ-ը պահանջել է, որ Ուկրաինան «անմիջապես բացատրություն» տա

Տիմոշենկոյի հետ կապված խնդիրները նա քննարկել է Ուկրաինայի առաջին փոխվարչապետ Վալերի Խորոշկովսկու հետ:

Հանդիպման ընթացքում ԵՄ կոմիսարը պնդել է, որ ուկրաինական իշխանությունները «անմիջապես բացատրեն», թե ինչ է կատարվել ապրիլի 20-ից 21-ի գիշերը` Տիմոշենկոյին բանտից հիվանդանոց տեղափոխելիս:

Տիմոշենկոն հավաստում է, որ իրեն ծեծել են` բռունքով խփել են փորին, ոլորել թևերն ու ոտքերը: Կաչանովյան գաղութում, ուր նա պահվում էր, ծեծի փաստը հերքում են:

Ֆյուլեն ակնարկել է, որ բանտարկյալի նկատմամբ նման վերաբերմունքը կարող է հարցականի տակ դնել Ուկրաինայի և ԵՄ-ի միջև համագործակցության համաձայնագրի ստորագրումը:

Կոմիսարի խոսքով` Ուկրաինային «ծայրահեղ անհրաժեշտ է ցույց տալ օրենքի ու ժողովրդավարական արժեքների կայուն գերակայությունը» նախքան համաձայնագիրը ստորագրվի:

Մեկնաբանել