Հայտարարվել է ԵՊԼՀ ռեկտորի պաշտոնի բաց մրցույթ

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հայտարարել է բաց մրցույթ Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար: Ինչպես տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը, մրցույթին մասնակցելու համար պետք է դիմել մայիսի 2-ից հունիսի 1-ը:

ԵՊԼՀ հաջորդ ռեկտորը հայտնի կդառնա հունիսի 12-ին:

Հիշեցնենք, որ ԵՊԼՀ դեկան Սուրեն Զոլյանը ապրիլի 17-ին ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հրամանով ազատվել է աշխատանքից:

Մեկնաբանել