S&P-ն իջեցրել է իսպանական բանկերի վարկանիշը

CaixaBank-ի վարկանիշը դրվել է վերանայման՝ «բացասական» կանխատեսմամբ՝ պայմանավորված մայր ընկերության՝ Caja de Ahorros y Pensiones de Barcelona-ի վատ ակտիվների առկայությամբ։ Նույն իրավիճակում է նաև Bankia -ն, իսկ Banco Popular Español-ի վարկանիշը հաստատվել է «բացասական» կանխատեսմամբ։

Բրիտանական The Financial Times պարբերականի փոխանցմամբ՝ Իսպանիայի կառավարությունը և ֆինանսատնտեսական կազմակերպությունները քննարկում են բանկերի խնդրահարույց հիփոթեքային ակտիվները մեկ կամ մի քանի վերհասկիչ ընկերություններում կուտակելու հնարավորությունը։ «Վատ բանկ» գործարքը, ըստ պարբերականի, վարչապետ Մարիանո Ռախոյի կառավարության՝ եվրոպական և միջազագյին ֆինանսական կազմակերպությունների աջկացությունից խուսափելու վերջին հնարավորությունն է։ Այս տարի Իսպանիայի կառավարությունը արդեն իրագործել է բյուջետային ծախսերի կրճատման, աշխատաշուկայի բարեփոխումների և բանկերի վերակապիտալիզացման ծրագիրը։ Մի շարք փորձագետների գնահատմամբ՝ իսպանական բանկերին անհրաժեշտ կլինի ևս 100 մլրդ եվրո, որը կհավելվի պահուստներում առկա 54 մլրդ եվրոյին։

Մեկնաբանել