Ընտրախախտումների մասին պետք է խոսել միայն փաստերով. Տ.Մուկուչյան

Ընտրակաշառք տալը քրեական հանցագործություն է, և համենայն դեպս ընտրատեղամասերում նման բան տեղի չի ունեցել. «Շանթ» հեռուստատեսության «Հեռանկար» հաղորդման հյուրասրահում նշեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:

Որոշակի մեքենաներով մարդկանց ընտրատեղամասեր տեղափոխելը, ըստ Մուկուչյանի, չի կարող անմիջականորեն համարվել ընտրախախտում: «Եթե անգամ որոշակի համարի երթուղայիններով մարդկանց տեղափոխել են տեղամասեր, դա չի կարելի ուղղակի համարել, որ ազդել է ընտրողի կամարտահայտության վրա: Օրինակ, այդ ընտրողը նույն գազելով կարող է գնալ ընտրության և ընտրությունը կատարել լիարժեք գաղտնիության պայմաններում»,- ասաց նա:

«Թանաքի հարցում մենք ուղղակի աշխարհում էքսպերիմենտ ենք կատարել»,- տեղեկացրեց Մուկուչյանը: ԿԸՀ նախագահի դիտարկմամբ` այս ընտրություններում շատ դժվար էր ծածկել ընտրակեղծիքները, քանի որ բազմաթիվ դիտորդների, վստահված անձանց ներկայությունը, տեսագրելու հնարավորությունը առավել քիչ հավանական էր դարձնում ընտրախախտումներ կազմակերպելը: Արձանագրություններ կազմելու ընթացակարգը ևս բարեփոխված էր, և եթե հանձնաժողովի նախագահը հրաժարվեր արձանագրել նկատված ընտրախախտումը, վստահված անձը կարող էր դիմել ԸԸՀ-ին, դրանից հետո` նաև ԿԸՀ-ին:

Մեկնաբանել